Լևոն Մարտիրոսյանը` «մեռելածին» դրույթի մասին (տեսանյութ)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը լրագրողների հետ անկեղծացավ, որ ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իդեալական փաստաթուղթ չէ:
Past.am-ը պատգամավորից հետաքրքվեց, թե ինչ երաշխիքներ կարող են տալ իշխանությունները, որ նոր Սահմանադրությունը կգործի, այլ ոչ թե կկրկնի գործող Սահմանադրության ճակատագիրը: Որպես օրինակ նշեցինք գործող Սահմանադրությամբ պատգամավորների կողմից գործարարությամբ զբաղվելու արգելքը, որը, իրականում չի գործում: Ի պատասխան պատգամավորը` հետաքրքիր բացահայտում արեց: Պարզվում է, որ պատգամավորն առաջարկել է հենց այդ դրույթը հանել նոր Սահմանադրության մեջ: «Կան մեռելածին դրույթներ, առաջարկել եմ հանել մի դրույթը, որը այսպես, թե այնպես չի գործում»:
Մանրամասները` տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



