«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կարող էր բացել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Դաշտի տերերի դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց գնդակը։
«Մանչեսթեր Սիթին» 57 միավորով երկրորդն է։ «Լեսթեր Սիթին» ունի 50 միավոր եւ երրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլը» 26 խաղում վաստակել է 76 միավոր։
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 80
Չիրացրած 11մ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), 62
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



