Նորագավիթում «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 23-ին, ժամը 18:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի գլխավոր ավտոճանապարհին գազատար խողովակը թեքվել է, առկա է արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորագավիթ 10-րդ փողոցում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



