Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ­պե՞ս են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու Լյուք­սեմ­բուր­գի ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տարիներ շարունակ մեզանում խոսվում է արտերկրից ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին, որը պետք է խթան դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի համար։ 

Իսկ 2018 թվականին իշխանափոխություն իրականացնելու ժամանակ Փաշինյանը կարողացավ իր շահերի համար օգտագործել նաև ներդրումներ ներգրավելու թեման՝ խոստանալով, որ եթե ինքը գա իշխանության, ապա սփյուռքից և արտերկրից հսկայական ներդրումային հոսք է սպասվում։ 

Եվ 2018 թվականի դեկտեմբերին, երբ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, կարողացավ խորհրդարանում մեծամասնություն ստանալ և ձևավորել կառավարություն, վերջինս անընդհատ հավաստիացնում էր, թե շուտով արտերկրյա գործարարները հեղեղի պես Հայաստանում ներդրումներ են կատարելու, գործարաններ են բացելու և այլն։ 

Ուստի ցույց տալու համար, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, վարչապետն իր համարյա թե բոլոր արտերկրյա այցելությունների ընթացքում կրկնում էր այն հիմնավորումը, թե, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո բարելավվել է Հայաստանի ներդրումային դաշտը, և լավագույն պայմաններն են ստեղծվել մեր երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար։  

Վարչապետը նույնիսկ մասնակցում էր գործարարությանը վերաբերող տարբեր համաժողովների, հանդիպումներ ունենում առանձին խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանց ներկայացնում Հայաստանի տնտեսական գրավչությունը։ 

Իսկ թե կոնկրետ «թավշյա հեղափոխությունը» գործնական տեսանկյունից ինչով է գրավիչ դարձրել Հայաստանը, դժվար է միանշանակ պատասխան տալ։ Դժվար է նույնիսկ Փաշինյանի համար: 

Իշխանությունները շատ են շահարկում այն թեման, թե իբր իրենց պաշտոնավարման ընթացքում գործարարների սեփականությունը և միջոցները ավելի պաշտպանված են դարձել, սակայն նախկինի համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել, դեռ մի բան էլ գործարարների գործունեությունը խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ եկել։ Եվ պատահական չէ, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել և դիմել է Սահմանադրական դատարան՝ դրա՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ 

Ու այսպիսի պայմաններում չպետք է զարմանալ, որ ոչ միայն խոշորածավալ ներդրումներ չկան, մի բան էլ կապիտալի արտահոսքը շարունակվում է։ Այնինչ պետք էր գործարարությամբ զբաղվելու միջավայրը բարելավել տարբեր օրենսդրական նախաձեռնությունների, խոշորածավալ ծրագրերի իրականացման համար համապատասխան արտոնությունների, հարկային քաղաքականության և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։ 

Իսկ առաջիկայում նախատեսվում է ԵՄՀայաստան ներդրումային համաժողովի անցկացումը Լյուքսեմբուրգում, և հարց է, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպես են տնտեսական առումով Հայաստանի գրավչությունը ներկայացնելու այդ համաժողովին, որպեսզի եվրոպացի գործարարները ցանկություն հայտնեն մտնել հայկական շուկա և ներդրումներ անել։ 

Թե՞ Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովը կդասվի այն գործարար համաժողովների շարքին, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել ու սահմանափակվել են միայն հանդիպումներով և ելույթներով՝ այդպես էլ չտեղափոխվելով գործնական հարթություն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան