Պուտինը եւ Օբաման դռնփակ հանդիպում են անցկացնում Փարիզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Բարաք Օբաման դռնփակ հանդիպում են անցկացնում Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նախորդ անգամ Պուտինը եւ Օբաման երկու շաբաթ առաջ հանդիպում են անցկացրել Անթալիայում G20-ի գագաթնաժողովում, որտեղ նրանք շփվել են երկու անգամ, ընդ որում՝ հանդիպումներից մեկը տեւել Է շուրջ քսան րոպե: Մինչ այդ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները տեւական բանակցություններ են անցկացրել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



