Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Տեղեկության համաձայն՝ բուժհաստատություններից մեկի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 2 անձ:
«Հոսպիտալացված անձինք եկել են Իրանից, որտեղ կա կորոնավիրուսի տարածում: Նրանց հետ շփում ոչ ոք չի ունեցել, երբ մտել են երկիր, նրանց ջերմությունը բարձր է եղել: Հիմա երկուսի ջերմությունը նորմայի սահմանում է, առողջական խնդիրներ չկան: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



