Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք տեղական իշխանություններից պարբերաբար պահանջում ենք, որ փողոցներում գիշերային լուսավորություն լինի, ամեն քայլափոխին տեղադրված լինեն աղբամաններ, ժամանակակից և հարմարավետ ավտոբուսներ սպասարկեն մեզ, դե իսկ, ինչպես հաճախ ասում են, «մահվան» վերելակներն էլ օր առաջ փոխարինվեն։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ունենում ենք այդ ամենը։ 

Վերելակի վերանորոգումից մեկ ամիս էլ չանցած փչացնում ենք դրա պատերը, թանաք լցնում և բանալիով գծեր քաշում դրանց վրա։ Մի օր էլ գուցե դիտմամբ պարանները կտրե՞նք, ի՞նչ կա որ։ Կոտրում, այրում, փչացնում կամ օգտագործման համար ոչ պիտանի ենք դարձնում այն նոր աղբարկղները, որոնց բացակայությունից դժգոհում էինք, ասում՝ աղբը թափելու տեղ չկա։ 

Պատռում ենք նոր, հարմարավետ ու անվտանգ տեղափոխումն ապահովող ավտոբուսների աթոռների պաստառները և ոչ միայն։ Պարբերաբար դժգոհում ենք, որ շատ փողոցներում կամ գետնանցումներում լուսավորությունը թերի է կամ բացակայում է, բայց լինելու դեպքում էլ կոտրում կամ գողանում ենք նոր տեղադրված լամպերը։ Գողանում եք, որ ի՞նչ անեք։ 

Աղբամանն այրում եք, որ ի՞նչ անեք, նոր վերանորոգված վերելակը ձեզ ինչո՞վ է վնաս տալիս։ Անկեղծ չեմ հասկանում՝ մենք չե՞նք ուզում մաքուր ու գեղեցիկ տեսնել մեր քաղաքը։ Տպավորություն է, թե այս ամենի մեջ դիտավորություն կա։ Նայում ես՝ հասուն մարդիկ են, բայց գետնանցումի լամպերն են «ցրում», ախր, դա գողություն էլ չես կարող անվանել։ 

Մարդիկ մոռանում են՝ այն վնասը, որը քաղաքին կամ պետությանն են տալիս, առաջին հերթին իրենք իրենց են տալիս։ Իշխանությունները կգան ու կգնան, բայց երկիրն ու քաղաքը մերն է, աղբամանն ու ավտոբուսը շարունակելու ենք օգտագործել մենք ու մեր երեխաները, նույն աղբամանում շարունակելու ենք աղբ թափել՝ անկախ նրանից՝ ովքեր կլինեն քաղաքապետն ու ավագանու անդամները։ 

 

Լավ, ի՞նչ անել։ Կասեք՝ տուգանել կարգազանցներին։ Կարծում եք՝ կօգնի՞։ Վստահ չեմ։ Դա գուցե 10 վնասարարից հինգ-վեցին սթափեցնի, բայց եթե մարդն իր տեսակով անկարգապահ է, փնթի, եթե նրա մեջ այդպես էլ չի հասունացել, ավելին՝ բացակայում է քաղաքացին, տուգանքն էլ նրա կյանքում ոչինչ չի փոխի։ Ասենք՝ տուգանքը կվճարի, կհայհոյի իշխանություններին, թե նրանք ինչ վատն են, թալանում են ժողովրդին կամ էլ տուգանքը չի վճարի՝ շարունակելով հայհոյել, ու էլի աղբը կթափի ուր պատահի։

Մարդիկ կան, որոնք պարբերաբար «սղոցում» են դիմացինի ականջները՝ պատմելով, թե գիտեք՝ Եվրոպայում գետնին թափված աղբ, ծխախոտի մնացորդ, անսարք վերելակ չեք տեսնի։ Իրենք եվրոպաներ ու ամերիկաներ տեսած մարդիկ են։ Մեկը լինի ասի՝ որ մեքենայի միջից փորձում ես Շաքիլ ՕՆիլին բնորոշ հնարքով աղբը նետել աղբարկղը, բայց աղբը հայտնվում է գետնին, այդ դեպքում ո՞վ է մեղավոր, որ փողոցը կամ բակը կեղտոտվեց։ Աղբարկղը կա, դժվա՞ր է մեքենայից իջնել, և աղբը թափել իր համար նախատեսված տեղում։

Տեսնես՝ մարդիկ իրենց տա՞նն էլ են հատակին ծխախոտի մնացորդներ նետում, մաքրում կարտոֆիլն ու կեղևները թափում հատակին, ջրի շիշը նետում անկողնու կամ բազմոցի վրա, ոտքով շրջում աղբամանը կամ էլ ծխախոտով այրում կահույքը։ 

Իհարկե՝ ոչ, չեն անում (կամ՝ մեծամասամբ չեն անում), որովհետև դա իրենցն է, իրենք գիտեն դրա արժեքը, գիտեն՝ քանի ժամ են աշխատել, որ գնեն այդ կահույքը, հեռուստացույցը։ Տունը փայլում է մաքրությունից։ 

Դա իրենց սեփականն է, իսկ քաղաքի հետ ամեն ինչ էլ կարելի է անել։ Տանիցդ ոտքդ դուրս դրեցիր, արդեն քոնը չէ, կարող ես կոտրել էլ, աղտոտել էլ։ Իհարկե, կան խնդիրներ, Երևանում, առավել ևս այլ բնակավայրերում աղբի համար չնախատեսված վայրում աղբ կա կուտակված, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է տանեմ ու իմ աղբն ավելացնեմ դրան, եթե նստարանի փայտերից մեկը պոկված է, չի նշանակում, որ մեկն էլ ես պետք է պոկեմ, և այսպես շարունակ։ 

Մենք կարիք ունենք ինքներս մեզ փոխելու, ինչ-որ առումով դաստիարակելու։ Երբեմն թվում է, որ այդ «մենք»-ը դարձրել ենք դրոշակ ու պարզած գնում ենք առաջ։ Իսկ թե ուր, առանձնապես չգիտեինք էլ։ «Մենք», որ կայինք, նրանք ծառերի վրա էին, «մենք», որ գիր ու գրականություն ունեինք, «դուք» ո՞ւր էիք, «մենք», «մենք», անընդհատ «մենք»։

 Իսկ գուցե ժամանա՞կն է «մենքի» դրոշը ծալել, դարակը դնել և քաղաքացի դառնալու ճանապարհը բռնել։ Ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս պատասխանատու մեր բակի, փողոցի, քաղաքի ու երկրի համար։ Ոչ միայն ժամանակն է, այլ մի բան էլ ուշացել ենք։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ