«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ամռանը կքննարկի թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Daily Mail-ը։
Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Միլանի «Ինտերը»։ 30-ամյա ֆուտբոլիստը նաեւ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Արսենալի» հետ դրա հավանականությունը քիչ է։
Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նապատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանեն Օբամեյանգի հեռանալը թույլ չտալու համար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



