Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրաստվում եմ մեկնել շատ հետաքրքիր, բայց վտանգավոր մի երկիր. Վարդան Սարգսյանը՝ «Տնից հեռու»

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Արդեն մեկ ամիս է՝ ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվում է երգիչ Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդաշարը, որի միջոցով հեռուստադիտողը շաբաթը մեկ անգամ ծանոթանում է տարբեր երկրների պատմությանն ու տեսարժան վայրերին, մշակույթին: «Մարդիկ հետաքրքրությամբ են նայում այս հաղորդումը: Կարծում եմ՝ այն տարբերվում է բոլոր տեսակի ճամփորդական ծրագրերից: Բացի հետաքրքրաշարժ վայրերին ծանոթացնելուց, հանդիպում ենք նաև տվյալ երկրի «աստղերի» հետ: Հուսով եմ, դեռ երկար ժամանակ եթերում կլինենք և շատ հետաքրքիր վայրեր կբացահայտենք: Արդեն 4-րդ հաղորդումն է եթեր հեռարձակվել, ու շատ լավ արձագանքներ ենք ստացել»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգիչ-հաղորդավարը:

Այնուամենայնիվ, բողոքողներ ևս գտնվել են, իհարկե, ոչ թե հաղորդման որակից, այլ. «Վերջերս Հայաստանում բնակվող մի հնդիկ ուսանող բողոքեց. Նրան դուր չի եկել, որ նկարահանել ենք աղքատ ու կեղտոտ թաղամասները: Բայց ասեմ, որ այդ ենթախորշները ներկայացրել ենք, քանի որ այնտեղ նկարահանվել է «Миллионер из трущоб» ֆիլմը: Իսկապես, այնտեղ խայտառակ կեղտոտ էր»:

Այն հարցին, թե ինչո՞ւ երգիչը որոշեց անդրադառնալ այսբովանդակ հաղորդմանն ու նման ձևաչափին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Վերջին շրջանում շատ էի ճանապարհորդում ու որոշեցի այդ ամենը նկարահանել… Օրինակ, Հնդկաստան մեկնել եմ ամիսներ առաջ՝ զբոսաշրջիկի կարգավիճակով, ու այն, ինչ տեսա, ինձ շատ դուր եկավ… Հենց այդտեղից էլ միտք առաջացավ՝ նկարահանել և ցույց տալ նաև հեռուստադիտողին»:

Ամանորից հետո Վ. Սարգսյանը պատրաստվում է էքստրիմ քայլ անել՝ ուղևորվելով մեր ժամանակների համար ոչ այնքան բարենպաստ մի երկիր: «Պատրաստվում եմ մեկնել շատ հետաքրքիր, բայց վտանգավոր մի երկիր, որտեղ դեռ չեմ եղել: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի ու նաև կարողանամ նկարահանել այն ամենն, ինչ ցանկանում եմ՝ հրաշալի ու չափազանց հետաքրքիր կլինի»,-չբացելով փակագծերը՝ նշեց երգիչը:

Արդյոք նոր աշխատանքը չի խանգարում երգարվեստին, թե՞ երգիչը որոշել է այսուհետ միայն հաղորդավարի կարգավիճակում հանդես գալ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, չի խանգարում, ես ամեն երեկո աշխատում եմ: Հաճախ համեգային ծրագրերով մեկնում եմ շրջագայությունների: Պարզապես, նոր տեսահոլովակ չեմ նկարահանել, որ որպես երգիչ ևս հայտնվեմ էկրաններին: Բայց դա շտկելի հարց է, արդեն նոր երգ ունեմ, որի երաժշտության հեղինակն է «Duetro studio»-ն, խոսքերն էլ գրել է Գրիգոր Կյոկչյանը: Հրաշալի երգ է, հուսով եմ՝ շուտով նաև տեսահոլովակ կունենա»:

30.11.15, 20:02

Նելլի Մարգարյան

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը