Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, ով վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է ndependent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` պատգամավոր Մոհամմադ Ալի Ռամազանի
Դաստակի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Նա անցյալ շաբաթ էր ընտրվել որպես Աստանեհ Աշրաֆիեի ներկայացուցիչ:
ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանպուրը նշել էր, որ իրենց երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հասել է 43-ի:
«24 ժամում Իրանում մահացել է 9 հոգի»,- նշել է Ջահանպուրը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



