Միհրան Մանասյանը հանդես կգա «Լոռի» ֆուտբոլային ակումբում
ՍՊՈՐՏ«Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել հայ հարձակվող Միհրան Մանասյանը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանասյանըհանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում» եւ «Գանձասար-Կապանում»։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 171 խաղի, դարձել 76 գոլի եւ 28 գոլայինփոխանցման հեղինակ։
Մանասյանը Հայաստանի ութակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է գավաթը եւ սուպեր գավաթը, 3 անգամ դարձել է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու։
31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ակտիվ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



