Տեսչական մարմինը գազի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող տեսանյութ է հրապարակել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկող տեսանյութ է պատրաստել:
Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։
«Տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։
Ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ այս տեսանյութի տարածման հարցում, ինչը կնպաստի հետագայում հնարավոր պատահարների թվաքանակի նվազեցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



