Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են 800-ով և հասել 2336-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 800-ով՝ հասնելով 2336-ի, վարակից մահացածների թիվը հասել է 77-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռաիսիին հայտնել է, որ վերջին տվյալների համաձայն՝ վարակման նոր դեպքերը 825-ն են, մահվան ելքով դեպքերը՝ 11-ը:
« Ուրախացնում է այն, որ 435 մարդ ապաքինվել է»,- հաղորդել է փոխնախարարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



