Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Վաշինգտոն նահանգից հայտնել են Սիեթլի շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի եւս 3 զոհի մասին, հայտնում է Reuters-ը:
Ըստ առողջապահության դեպարտամենտի տեղեկությունների՝ Սիեթլի շրջանում անձանց ընդհանուր թիվը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, երեքշաբթի հասել է 27-ի:
27 դեպքից 9-ը Քիրքլանդ արվարձանի LifeCare բուժհաստատության պացիենտներն են, կորոնավիրուսի հետեւանքով մահացածներից 5-ը այդ հիվանդանոցից էին:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վերջին տվյալներով՝ երկրում ընդհանուր պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 դեպք: 60 վարակակիրներ հայտնաբերվել են 12 նահանգում, ավելացրած 48 մարդ, որոնց հիմնական մասը վարակվել է Ճապոնիայի ափին գտնվող Diamond Princess նավում:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



