«Օշականցի Գեւորիկը» բերման է ենթարկվել
ՎԻԴԵՈՔննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։
NEWS.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը քրեական հեղինակություն «Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանն է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



