Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 3-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, Վանաշեն գյուղից Վեդի քաղաք տանող ճանապարհին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, իսկ մեքենայի զննությամբ՝ գործարանային համարով գազային ատրճանակ ու ևս մեկ դանակ՝ դարձյալ գաղտնի փականով։ Ատրճանակն ու դանակները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



