Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը:
«Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, զոհերի ընդհանուր թիվը 107 է»,- տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:
Իր հերթին, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել ուսումնական հաստատություններում դասապրոցեսի դադարը մինչև «Նոր տարի»: Իրանում Նոր տարին սկսվում է մարտի 20-ից, որին հետևում են արձակուրդները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



