Վերաքննիչ դատարանը բավարարել է 26 տարվա սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է 26 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի գործը նոր քննության ուղարկելու դատախազության բողոքը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,- գրել է Աբրահամյանը:
2019թ. հուլիսի 23-ին Վերաքննիչ դատարանն ընդունել էր 1994թ. ապրիլի 16-ին սպանված ՄհերՊողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք էրհանդիսացել Պողոսյանի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ներկայացրած դիմումն այն մասին, որ իրհորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանիեղբորորդին` Հրանտ Գրիգորյանը:
Հրանտ Գրիգորյանը Մհեր Պողոսյանի գործով 1 տարվա ազատազրկման է դատապարտվել` զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելիվնասվածքներ հասցնելու համար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



