Մոսկվայում սպանել են հայ բժիշկ-սրտաբան Լալա Օգանեսյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ իրավապահներն այսօր Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo-ն։
Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ ծնողները չեն բացում տան դուռը, իսկ մայրը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջ դին։
Տան մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, ով շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են։
Սպանության հիմնական կասկածյալ է դիտարկվում հենց բժշկուհու ամուսինը։ Հարուցվել է քրեական գործ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



