Վթար Դալար գյուղում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 7-ին, ժամը 00:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., ծնված 1989 թ.) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Ստեփան Խ.-ն (ծնված 1992 թ.) և Զոհրաբ Պ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



