Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե քլաֆութի
ԼԱՅՖԲաղադրիչներ
կիտրոն – 1 հատ (կամ լայմ)
ձու – 3 հատ
ալյուր – 80գր
կակաո – 50գր
շաքարավազ – 120գր
կաթ – 300մլ
բալ – 300գր
Պատրաստման եղանակ
- Այս բաղադրատոմսում մեզ պետք է գալու լայմի/կիտրոնի միայն կեղևը, դրա համար քերում ենք նրա կեղևը, լցնում ամանի մեջ, որտեղ ավելացնում ենք նաև ալյուրը, կակաոն, ձուն, շաքարավազը և կաթը: Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի լավ ջրիկ զանգված:

- Ջեռոցի ձևամանը պատում ենք մի փոքր կարագով, մեջտեղում տեղադրում ենք բալը: Կարելի է օգտագործել ցանկացած այլ միրգ թե թարմ և թե սառեցված, սակայն սառեցվածի դեպքում պետք է նախապես այն հալեցնել և քամել առաջացած ջուրը:

- Բալի վրա զգուշությամբ լցնում եք խմորը, որի հետևանքով բալերը վերև են բարձրանում:

- Թխում ենք ջեռոցում 30-50րոպե 180աստիճանում: Աղանդերի պատրաստ լինելը կարելի է ստուգել լուցկու չոփով:
Մատուցելիս աղանդերի վրա կարող եք շաղ տալ շաքարի փոշի:
Մատուցելիս քլաֆութիի վրա կարող եք շաղ տալ շաքարի փոշի:
Շեֆ Խոհարա
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



