Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ձմռանը հոգ տանել մազերի մասին

ԼԱՅՖ
Մազերի խնամքը ձմռանը դժվարանում է. առանց գլխարկի չորանում են և ջարդվում, գլխարկի տակ էլեկտրականանում են, իսկ հանելիս կորում է սանրվածքի տեսքը: Խծուծի տեսք ունեն՝ թեկուզ լվանաս օրական երկու անգամ:

Մազերի  խնամքը  ձմռանը դժվարանում է. առանց գլխարկի չորանում են և ջարդվում, գլխարկի տակ էլեկտրականանում են, իսկ հանելիս կորում է սանրվածքի տեսքը: Խծուծի տեսք ունեն՝ թեկուզ լվանաս օրական երկու անգամ:

Ինչու՞ չի կարելի ամեն օր լվանալ մազերը

Տրիխոլոգները ( մազերի հետ կապված խնդիրների հատուկ մասնագետներ) ահազանգում են, օրինակ, մոսկովյան ջուրը մազերի համար կործանիչ է: Խոսքը միայն քլորի մասին չէ: Մոսկվայում, ինչպես նաև Մերձմոսկովյան վայրերում, ջրում մեծ քանակությամբ երկաթ կա: Թվում է՝ օգտակար մետաղ է, բայց ոչ մազերի համար: Նման ջրից գլխի մաշկը չորանում է, թեփոտվում, ճաղատացումն էլ հեռու չի մնում: Դրան գումարած՝  երկաթի բարձր խտությունից մազերի գույնը դառնում է խամրած:

- Գլուխը  պետք է «խելացիորեն» լվանալ,- բացատրում է տրիխոլոգը,- առաջինը. պետք չէ լվանալ ավելին, քան շաբաթական 2-3 անգամ: Ամեն օր թրջել մազերը լոգանքի ժամանակ սխալ է` նույնիսկ վտանգավոր և ոչ մի խոնավացնող կամ սնուցող  դիմակ չի փրկի,՝ կվնասեք գլխի մաշկը: Դա հատկապես վերաբերում է կանանց, քանի որ մազերը կորցնելու վտանգը նրանց մոտ ավելի մեծ է` հորմոնալ տատանումներով հղիությունների, դիետաների հակվածության (հատկապես  սպիտակուցների և ճարպերի կրճատմամբ) և այլ նման պատճառներով: 

Մաշկի յուղոտությունը բնական պաշտպանություն է, ուստի ինչքան հաճախ լվանալ գլուխը, այնքան արագ էլ  այն կկեղտոտվի: Ի դեպ, այս առումով ձմեռը հիանալի ժամանակահատված է  մազերի լվացման գրաֆիկը կարգավորելու համար: 

Ինչպե՞ս ճիշտ լվանալ մազերը 

-Կատարելության համար անձրևային, հալեցված, աղբյուրի, հանքային կամ խմելու ջուր`  շշերից: Եթե նման հնարավորություն չկա, կարելի է գոնե վերջում ողողել մազերը «ճիշտ» ջրով:

-Գլուխը չի կարելի լվանալ տաք ջրով, այլ քիչ տաքացրած ջրով և ողողել միայն սառը ջրով:

-Շամպունն օգտագործել քիչ քանակով` տառացիորեն սիսեռահատիկի չափ: Եթե մազերը շատ են կեղտոտվել, լվացեք երկու անգամ: Սկզբում լվացող միջոցը քսեք քիչ, երկրորդ անգամ՝ քիչ ավելի: Մի մոռացեք մացերը լվանալ մանրակրկիտ:

-Պետք չէ բալզամը կամ դիմակները մազերի վրա երկար պահել, քանի որ դրանք ծանրացնում են մազերը: Գիտակները հաստատում են՝ շատ խոնավացնող բալզամներ կարող են հաջողությամբ փոխարինել բալզամ-կոնդիցիոներներին: Պետք չէ գլխամաշկն ու մազերը ծանրաբեռնել մեծ քանակությամբ միջոցներով` հատկապես ձմռանը:

-Մազերը ֆենով չորացնելու դեպքում ֆիզիոլոգիապես ճիշտ է դա կատարել ներքևից վերև. այդպես թեփիկները, որոնք ծածկում են արմատը, «կպառկեն ճիշտ» և մազերի փայլը կուժեղանա:

Դիմակներ մազերի համար

Շատ աղջիկներ չեն վստահում խանութներում վաճառվող մազերի կենդանացման ուղղված միջոցներին  և գերադասում են տնային փորձարկված միջոցները։ Ահա յոթ դիմակ, որոնք հավանության են արժանացել փորձագետների կողմից: 

Աճի համար 

Թթխմորի 

1 թեյի գդալ թթխմորի և 1 բաժակ կեֆիրի (չյուղազրկված) խառնուրդը մի քանի օր դնել տաք տեղում՝ այն պետք է «եփվի»մ հետո մազերի վրա թողնել 20-30 րոպե` պոլիէթիլենային գլխարկի տակ: Այնուհետև լվանալ շամպունով ու տաք ջրով: Այս դիմակը նպատակահարմար է դնել 3-5 անգամ` ամեն անգամ պատրաստելով նոր խառնուրդ: 

Պղպեղից թուրմ

Կարմիր սուր պատիճային պղպեղի թուրմը վաճառվում  է դեղատներում: Եթե մաշկը զգայուն է պատրաստել ջրային լուծույթ` 1:1 հարաբերակցությամբ: Թողնել մազերի վրա և լանալ 20 րոպե անց` օգտագործելով շամպուն: Այս դիմակն օգնում է նաև մազաթափության դեպքում: Այս դիմակը պետք է օգտագործել շատ զգույշ, քանի որ մաշկը չորացնելու հատկություն ունի:

Մազաթափության դեմ 

3.Ձյութի

Նախատեսված է կանանց, ովքեր հանուն գեղեցկության պատրաստ են տանել անգամ ձյութի հոտեը: Ձյութից օճառը վաճառվում է ցանկացած կենցաղային խանութում: Հարկավոր է ընդամենը օճառել գլուխը, լվանալ, իսկ հետո օգտագործել սովորական շամպուն և հաճելի հոտով բալզամ:

4.Սև հացից

Սև հացի միջին չափի կտորը, օրինակ, ընթրիքի համար կտրտած կտորներից, ներծծել ջրի մեջ, մանրացնել բլենդերով: Ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի կամ երիժնակի յուղ, հարել և քսել մազերին ու թողնել կես ժամ, հետո լվանալ դասական ձևով: 

5.Մումիայով (ներկ)

Խիտ մումիան կարելի է գնել շուկաներում, երբեմն հանդիպում են նաև դեղատներում: Մումիան ավելացնել շամպունին և լվանալ դասական ձևով: Բարելավում է գլխի մաշկի վիճակը, մազերին հաղորդում է փայլ, իսկ 5-7 ընդունման կուրսից հետո մազերը սկսում են ավելի քիչ թափվել:

Մազերի փայլի համար 

6.Մայոնեզային

Այս դիմակը աղջիկները տեսել են Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ ֆիլմում: Այսպես՝ վերցնում ենք մի քանի գդալ  մայոնեզ, 1 թեյի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ ծովային աղի լուծույթ: Ավելացնում ենք ջուր ու խառնում: Քսում ենք գլխին իսկ կես ժամ անց լվանում տաք ջրով: Կրկնում ենք շաբաթական 1-2 անգամ:

7. Մեղրային-երիժնակի

1 ճաշի գդալ երիժնակի յուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթը խառնել և քսել մազերին` 10-15 րոպե: Ավելի լավ է պոլիէթիլենային գլխարկ կրել, ապա սրբիչով ծածկել: Լվանալ տաք ջրով, հետո լվանալ դասական ձևով:

Աղբյուրը` Աղջիկների ակումբ

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը