Իրանը կորոնավիրուսի պատճառով բանտերից մոտ 70 000 կալանավորների է ազատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես ազատ արձակված 70 000 կալանավորներին, քանի դեռ հասարակության համար սպառնալիք չկա, հայտնել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին։
«Կալանավորվածների ազատ արձակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության անվտանգության համար սպառնալիք չկա»,- Ռաիսիին է մեջբերում Mizan Online գործակալությունը, որը նաեւ հաստատել է, որ դատական իշխանություններն ավելի վաղ բանտերից մոտ 70 000 կալանավորների են բաց թողել։
Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել էին կորոնավիրուսի մասին, գրանցվել է 6566 վարակման դեպք, ընդ որում՝ 2134 մարդ առողջացել է, 194-ը՝ մահացել։ ԻԻՀ-ում չկա որեւէ շրջան, որտեղ կորոնավիրուս գրանցված չլինի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



