Ռեպեր Ջիգանը սափրել է հոնքերը և հայտնվել «հոգեբուժարանում»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌեպեր Ջիգանը որդու՝ Դավիդի ծնունդից գրեթե մեկ ամիս անց հայտնվել է վերականգնողական կենտրոնում: Այս մասին հայտնում է kp.ru-ն:
Ջիգանն Ինստագրամի իր էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, թե գտնվում է «հոգեբուժարանում», որտեղ իրեն լավ կերակրում են և բուժում: Հրապարակված կադրերում երևում է, որ ռեպերը սափրել է մորուքն ու հոնքերը: Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, այն բանից հետո, երբ Ջիգանը հայտնվել է վերականգնողական կենտրոնում, իր միկրոբլոգում գրել էր. «Ես այլևս չեմ ցանկանում արթնանալ այս աշխարհում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ջիգանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինստագրամյան տեսակապի միջոցով հայհոյանքներ էր հնչեցրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ծնվել է ռեպերի չորրորդ երեխան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



