ԱՄՆ-ը կշարունակի օգնել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը կշարունակի ըստ ամենայնի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցում: Այդ մասին, նոյեմբերի 30-ին կայացած ճեպասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է, որը արժեքավոր ավանդ է ներդնում նրա գործողություններում… ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը: Մենք շարունակում ենք աջակցել եվրատլանտյան ինստիտուտներին, ներառյալ ՆԱՏՕ-ն, ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը: Մենք վստահ ենք, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները ունեն բոլոր գործիքները, որոնք ի վերջո կպատրաստեն նրա անդամակցումը»,- ասել է Թրյուդոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



