Ասադը համաձայնել է Սիրիայի շուրջ հաշտության խորհրդաժողով անցկացնել Պրահայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե սիրիացիներն այն կարծիքին են, որ հաշտության խորհրդաժողովը եւ հաշտության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Պրահայում:
«Երբ հիշատակվում է Պրահան, այդ գաղափարը կընդունի մեծամասնությունը, քանի որ ձեր երկիրը կշռադատված դիրք է բռնում»,- ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ նախագահը նշել է. «Եթե դուք հարցնեք սիրիացիներին, ապա նրանք ձեզ կպատասխանեն, որ չեն ցանկանում հաշտության խորհրդաժողովն անցկացնել, օրինակ, Ֆրանսիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է ոչ թե խաղաղությունը, այլ ահաբեկչությունն ու պատերազմը»:
Սիրիայի շուրջ հաշտության համաձայնագրի ստորագրման գաղափարը սեպտեմբերին Պրահայում առաջադրել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



