Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում մարտի 9-ին երեկոյան հաղորդվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպքի մասին, հայտնում է Turan-ը:
Վարակվածները 1966 եւ 1978 թվականներին ծնված Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից:
Պացիենտները գտնվում են հիվանդանոցում եւ պահվում են հատուկ ռեժիմի տակ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Այդպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի:
Վարակվածներից մեկի՝ 1938 թվականին ծնված քաղաքացու վիճակը մնում է կայուն ծանր:
Մարտի 6-ին հաղորդվել է, որ Ադրբեջանում կարանտինի մեջ է գտնվում մոտ 500 մարդ:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



