Հրդեհ Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 9-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:33-ին: Այրվել են 1.5 հա բուսածածկ տարածք, 5 ծառ, 6 անվադող եւ 6 վառելիքաքսուքային նյութերի դատարկ տարա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է զորամասի 12 զինծառայող:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



