Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եկա, դժվարություններ ունեցա, հիմա էլ ունեմ, բայց հստակ որոշել եմ՝ Հայաստանից չեմ հեռանալու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Լրագրող Դավիթ Այվազյանը ծագումով Պարսկաստանից է, Սպահանի հայկական Փերյա գավառից: «Փոքր էի, ընտանիքով տեղափոխվեցինք Թեհրան: Այնտեղ եմ անցկացրել իմ մանկությունն ու պատանեկությունը, ապա տեղափոխվել ենք Սպահանին կից Շահինշահր քաղաք: Տասներկուամյա ուսում եմ ստացել հայկական վարժարաններում, ապա սովորել Սպահանի իսլամական ազատ համալսարանի քաղաքագիտության բաժնում, միաժամանակ զբաղվել մանկավարժությամբ տեղի հայկական Ս. Վարդան դպրոցում: 

Պատանեկության տարիքից մասնակցել եմ հայկական համայնքի հասարակական, մշակութային և ներհայկական քաղաքական կյանքին, անդամակցել մարզական, թատերական և այլ խմբակների: 1998 թ.-ին ավարտեցի համալսարանը: Թե՛ ուսումս շարունակելու համար, թե՛ աշխատանքի բերումով առաջարկ ստացա և իբրև լրագրող ու հասարակական գործիչ տեղափոխվեցի Հունաստան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:

Նա ընդգծում է՝ երբ պատանի էր, Պարսկաստանում տեղի ունեցավ 1979 թ.-ի հեղափոխությունը: «Գրեթե մոռացանք պատանեկան ու երիտասարդական կյանքը և լծվեցինք հասարակական-քաղաքական կյանքին ու գործունեությանը: 1987 թ.-ից՝ Թեհրանում հրատարակվող «Արաքս» մշակութային, հասարակական շաբաթաթերթի հիմնադրման օրվանից իբրև լրագրող և թարգմանիչ, համագործակցել եմ դրա հետ: Այն կանոնավոր լույս է տեսնում մինչ օրս: Միաժամանակ համագործակցում էի Հունաստանում հրատարակվող հայկական ժողովրդական շարժման պաշտոնաթերթի՝ «Ժողովրդային պայքարի» և պարսկերենով հրատարակվող «Ապրիլ» պարբերաթերթի հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իրանից Հունաստան տեղափոխվելուց հետո շարունակել է համագործակցությունը տարբեր պարբերականների հետ: «2000 թ.ին մի խումբ ընկերներիս հետ հիմնադրեցինք «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնը, որը մինչ օրս հսկայական աշխատանք է կատարում հունահայ քաղաքական-հասարակական և մշակութային կյանքում: 2001 թ.-ին սկսեցինք հրատարակել «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնի պաշտոնաթերթը՝ «Հայաստան» պարբերաթերթը, որը հրատարակվում է մինչ օրս: Հիմնեցինք նաև համաեվրոպական «Հայաստան» լրատու ցանցը»,-պատմում է Դավիթը:

Հետաքրքրվում ենք՝ ե՞րբ է որոշում կայացրել տեղափոխվել Հայաստան: Ասում է, որ հայրենիքում հաստատվելն իր մանկության երազանքներից է եղել: «Ցավոք, 2016 թ.-ին հայրս մահացավ: Դա ծանր կորուստ էր մեր ընտանիքի համար: Մայրս առողջական խնդիրներ ուներ և հայրիկիս արհեստանոցի կառավարումը մնաց կախյալ վիճակում, ուստի ես և կինս՝ Եվան, որը Հայաստանից է, որոշեցինք տեղափոխվել Իրան: 

Ինձ համար բավականին դժվար էր 18 տարի անց այնտեղ լինելը. իմ շրջապատից այլևս մարդ չէր մնացել, բոլորն արտագաղթել էին ԱՄՆ: Մի քանի ամիս Իրանում մնալուց հետո, հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, հոգեբանական խնդիրները, նաև այն հանգամանքը, որ բալիկ էինք ունենալու, որոշեցինք վերջնականապես տեղափոխվել Հայաստան. չէինք ուզում, որ մեր երեխան արտասահմանում ծնվեր ու մեծանար»,-խոստովանում է Դավիթը: 

Հարցին՝ ի՞նչ մտավախություններ կային՝ նախքան տեղափոխությունը, նա պատասխանում է՝ իր մասնագիտությունն այնպիսին է, որ նա սերտ շփումներ էր ունեցել հայաստանյան կյանքի հետ, լավատեղյակ եղել այստեղի իրականությանը, իմացել, թե Հայաստանում ինչ դժվարությունների է հանդիպելու, բայց նաև հոգեպես պատրաստ է եղել: «Հիմնական մտավախությունս աշխատանք գտնելու հետ էր կապված: Այդ մասին ինձ շատերն էին ասում, սակայն որոշումս վերջնական էր, պետք է գայի: Կյանքը պայքար է, ուր որ լինես: 

Գոնե գիտես՝ եթե մի բան ստեղծես, ուրիշին չի մնա: Եկա և, անկեղծ ասած, բավականին դժվարություններ ունեցա: Ցանկացած տեսակի աշխատանք կատարել եմ: Ինձ համար Հայաստանն իսկապես դրախտավայր է՝ դրական ու բացասական կողմերով, սակայն իմն է: Մարդկանց ժպիտը, զրույցներն ու անգամ բացասական երևույթները մի տեսակ հարազատ են: 

Միգուցե նեղվեմ որևէ երևույթից, սակայն դա մի պահ է, ժպտում եմ ու անցնում: Աշխատանքիս բերումով լինելով տարբեր երկրներում, ապրելով ու շփվելով տարբեր ժողովուրդների հետ՝ կուզենայի, որ մենք էլ կարողանանք մի կողմ թողնել մեր մեջ եղած բացասական երևույթները, որոնք խանգարում են մեզ զարգանալ, միանալ և միասնական ազգային-հոգևոր կյանք կերտել:

 Հայաստանում բավականին մեծ ներուժ կա զարգանալու համար: Դա գիտակից երիտասարդների հսկա զանգվածն է, ինչպես նաև նախորդ սերնդից ժառանգած հսկա գիտական ներուժը»,-ասում է զրուցակիցս:

Խոսելով հանդիպած դժվարությունների մասին՝ Դավիթը շեշտում է՝ նպատակին հասնելու համար համբերություն և համառ պայքար է պետք: «Ցավոք, Հայաստանում այնպես է, որ ամեն մարդ պարտավորված ամեն ինչով զբաղվում է: Մարդիկ ամեն ինչի մասնագետ են ու չեն: Դրա համար էլ տարբեր ոլորտների իսկական մասնագետները հիմնականում գործազուրկ են: Որպես լրագրող աշխատելու և պատշաճ գումար վաստակելու համար կա՛մ պետք է տվ յալ թերթի հիմնադիր անդամ լինես, կա՛մ գոնե 3-4 թերթի հետ համագործակցես, որ կարողանաս այդ եկամուտով ընտանիք պահել: Նախարարություններում, որոնք թափուր աշխատատեղի հայտարարություն էին ներկայացնում, նույնպես դիմում էի, բայց պետական համակարգում մի քանի տարվա փորձի, քաղծառայության քննության ու որակավորման հարցն էր առաջանում, որն ինձ համար, իբրև սփյուռքահայ, ամենամեծ խոչընդոտն էր: Ոչ մի սփյուռքահայ ՀՀ-ում չունի պետական ոլորտում աշխատանքի փորձ և քաղծառայության որակավորում: 

Օրերս տեղեկացա, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Չգիտեմ՝ սա որքանո՞վ է իրատեսական: Եթե Հայաստանում ունես մասնագետներ, որոնք գործազուրկ են, ինչպե՞ս ես նման հայտարարություն անում: Սա կատակ բան չէ: 

Ժամանակ, ֆինանս, ներդրումներ, կազմակերպչական հսկայական աշխատանք այն բանի համար, ինչի վերջը հայտնի չէ: Սա լավ միտք է, բայց պետք է նախ և առաջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների համար ստեղծենք այնպիսի պայմաններ, որ կարողանան արժանավայել ապրել ու արարել՝ օրենքի խիստ գերակայության ներքո, այն ժամանակ, վստահ եղեք, սփյուռքահայ մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են գալ 

Հայաստան, ներդրումներ անել կամ հաստատվել, ինքնաբերաբար կգան: Սկսենք ներսից: Իհարկե, դեմ չեմ նաև այդ ուղղությամբ աշխատելուն, բայց առաջնահերթությունը տանք Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Սա ամենալավ գովազդն է ներգաղթի համար»,-նշում է մեր զրուցակիցը: 

Դավիթը հավելում է՝ սփյուռքահայ մեր հայրենակիցները մեծամասամբ գործարարներ, բիզնեսով զբաղվող մարդիկ չեն: Հակառակը: Մեծամասամբ միջին խավի, ցավոք, անգամ ֆինանսական մեծ դժվարություններով հանդերձ արտասահմանում գոյատևողներն են: «Նրանցից շատերը մասնագետներ են: 

Պետք է մտածենք նրանց երկիր բերելու, տեղավորելու, ապահովելու մասին: Իշխանությունները պետք է նկատի ունենան, որ ամեն սփյուռքահայ չէ, որ միլիոններով գումարը գրպանում գալիս է Հայաստան: Մեծամասնությունը պարզ քաղաքացիներ են: Վստահ եղեք՝ լավ ապահովված սփյուռքահայը դժվար թե ընտանիքով տեղափոխվի հայրենիք: Կարող է գա, բնակարան գնի՝ տարվա մեջ մի քանի ամիս այստեղ իր հանգիստն անցկացնելու համար: 

Մեծամասնությունն արվեստի ու արհեստի, քաղծառայության ոլորտի մարդիկ են, լրագրողներ, մտավորականներ, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում սփյուռքում, երիտասարդներ են, որոնք նոր են ընտանիք կազմել: Ցավոք, Հայաստանում դեռ հստակ պաշտպանված չեն աշխատողների իրավունքները: Պետությունը այստեղ լուրջ աշխատանք ունի անելու»,- ասում է «Փաստի» զրուցակիցը:

Չնայած առկա դժվարություններին՝ Դավիթը հստակ որոշում ունի՝ Հայաստանից չի հեռանալու: Մի խումբ գաղափարակից ընկերների հետ հիմնել է «Նոր սփյուռք» ամսաթերթը: Նրա խոսքով, բոլորը հոժար կամքով անվճար աշխատում են: 

«Կողքից ինչ աշխատանք լինի, չէ չեմ ասում. հոդված գրելուց մինչև թարգմանություններ, բանվորություն, ներկարարություն, շինարարության վրա աշխատելուց մինչև ատաղձագործություն, ինչն իմ ընտանիքի ու գերդաստանի ժառանգական գործն է եղել: Ամենաբարդ շրջանը, որը դեռ շարունակվում է, իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելն ու դրանով զբաղվելն է, որով կարողանամ ընտանիքիս կարիքները հոգալ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Երկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար