Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առյուծների տրամադրությունը փոփոխական կլինի․ մարտի 12-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ։ Լարված ու բարդ օր է, երբ դուք իրար ետևից հիմար սխալներ եք թույլ տալիս: Ցանկալի չէ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը, գործարքներ կնքելը, հատկապես՝ պատասխանատու: Դուք ձգտում եք ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերի: Շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել ազդեցիկ մարդկանց և ավագ սերնդի ազգականների հետ: Աշխատեք գործել շատ զգույշ, նախաձեռնություն հանդես բերեք միայն այն դեպքերում, երբ դրա խիստ անհրաժեշտությունը զգում եք: Կարելի է տնային գործերով զբաղվել, սակայն պետք է ձգտեք խուսափել գերհոգնածությունից:

Ցուլ։ Այսօր դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը․ չափից ավելի շատ բան է ձեզ շեղում, դրա հետ մեկտեղ էլ շատ ժամանակ են խլում անօգուտ խոսակցությունները: Հույս մի դրեք այն բանի վրա, որ ինչ-որ կարևոր բան հնարավոր կլինի քննարկել գործընկերների հետ․ հանդիպումներն անցնում են զարմանալիորեն անարդյունավետ, իսկ եթե անգամ որևէ համաձայնություն ձեռք բերվում էլ է, ապա հետագայում դրանք անպայման պետք է լինում վերանայել: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է մտերիմների հետ շփումների համար: Հնարավոր է մանկության ընկերների հետ անսպասելի հանդիպում:

Երկվորյակներ։ Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում, սակայն դուք չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում մանրուքներին, որոնց վրա ընդհանրապես կարելի էր և ուշադրություն չդարձնել: Խնդիրները, որ այսօր թվում են կարևոր և անլուծելի, շատ շուտով կմոռացվեն, սակայն մինչ այդ դուք կհասցնեք փչացնել ձեր հարաբերությունները մի շարք մարդկանց հետ, ովքեր այդ դժվարություններին նույնպես առնչվում էին: Սա ամենաբարենպաստ օրը չէ կանանց հետ շփվելու համար․ դուք նրանց հանդեպ չափից ավելի պահանջկոտ եք, իսկ նրանք էլ չեն դրսևորում անհրաժեշտ ներողամտություն: 

 

Խեցգետին։ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք բարեհաջող ձևով դրանք հաղթահարում եք և հասնում առջև դրված նպատակին: Հնարավոր է զգալի առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ առավել կարևոր են թվում: Կծնվեն հիանալի գաղափարներ, որոնք դուք անպայման կիրականացնեք ձեր ընկերների հետ միասին: Կարգավորվում են հարաբերություններն աշխատակիցների հետ, հնարավորություն կա նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Ցանկալի չէ անշարժ գույքի հետ կապված խնդիրներ լուծել, կահույք և կենցաղային տեխնիկա գնել: Հիանալի օր է ռոմանտիկ ժամադրության համար:

Առյուծ։ Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայունությամբ․ ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը՝ դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասցնում դրանք հարթել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ճիշտ է, դրանք աննշան են, սակայն դրանից կորուստը պակաս ցավալի չի դառնում: Հնարավոր է դառնում լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ. դուք հասկանում եք, թե ինչ կարևոր է փոխզիջում գտնելը և գնում եք զիջումների: Գնումներ անելիս պետք չէ ընկնել արտառոց բաների ետևից․ դասականն այսօր ձեզ շատ ավելի է սազում:

Կույս։ Այսօր ստիպված կլինեք տագնապել․ ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ: Օրը հարմար է գիտական գրականություն ընթերցելու, իմացաբանական ֆիլմեր դիտելու համար: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է գնումներ կատարելու համար․ ձեր բոլոր ձեռքբերումները հաջող կլինեն: Արժե հատկապես մեծ ուշադրություն դարձնել վառ, անսովոր իրերի վրա․ ճաշակը ձեզ չի խաբի, և դուք ճիշտ ընտրություն կանեք:

Կշեռք։ Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելն այդքան հեշտ չի լինի, սակայն եթե դուք, այնուամենայնիվ, ջանքեր թափեք, ապա այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք: Օրը հարմար է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար հնարավորություն կստեղծվի նոր գործընկերներ գտնելու արտերկրում: Բարենպաստ օր է հեռավոր ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ: Լավ կանցնեն և աշխարհիկ միջոցառումները: Հիշեք, որ այսօր ձեր օրգանիզմը հատկապես զգայուն է ալկոհոլի նկատմամբ, այդ իսկ պատճառով հրաժարվեք սպիրտային խմիչքներից:

Կարիճ։ Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի։ Դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերաջպես հասկանում եք իրերի դասավորությունը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, և դուք խելամիտ կլինեք, եթե որոշ ժամանակ զերծ մնաք աշխատակիցների հետ ձեր պատվախնդիր պլաններով կիսվելուց: Օրվա երկրորդ կեսը դասավորվում է համեմատաբար հաջող: Դա հաճելի հանդիպումների, ուրախալի լուրերի, անակնկալների ժամանակահատված է:

Աղեղնավոր։ Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ այսօր ձեզ այցելող ոչ բոլոր գաղափարներն են, որ անմիջապես իրականացվում են: Պետք է զինվել համբերությամբ, դուք կսկսեք գործել այն պահին, երբ կգա դրա համար առավել բարենպաստ պահը: Ցանկալի չէ այսօր գործնական բանակցություններ վարելը, ձեր կարիերային վերաբերող հարցեր քննարկելը: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, ընդ որում՝ բավական զգալի: Դրա հետ մեկտեղ էլ ցանկալի չէ փող պարտք վերցնելը, ավելի լավ է կրճատել ծախսերը: Արժե հետևել ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:

Այծեղջյուր։ Դժվար թե այսօր որևէ բան ձեր կյանքում շրջադարձորեն փոխվի դեպի դրականը, սակայն, այնուամենայնիվ, օրը կանցնի բավական հաճելի: Դուք տրամադրված եք լավատեսորեն, բարյացկամ եք, բաց՝ շփումների համար, և պատահական չէ, որ այդքանից հետո մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Վառ են արտահայտված ձեր լիդերական ունակությունները, և հնարավորություն կունենաք հավաքելու համախոհների խումբ, որոնց հետ համատեղ կկարողանաք իրականացնել ձեր պատվախնդիր ծրագրերը: Օրը հարմար է ազգականների, ընկերների, սիրելի մարդու հետ շփումների համար: Հիանալի օր է ընտանիքի անդամներին հաճելի նվերներ անելու համար:

Ջրհոս։ Օրը դասավորվում է բավական հաջող: Զգուշավորության, ինչպես նաև ցանկացած խնդրի լուծմանը պրակտիկ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ դուք խուսափում եք սխալներից, ոչ մեկի թույլ չեք տալիս ձեզ մոլորեցնել: Ոչ միշտ է հաջողվում արագորեն համաձայնության գալ ղեկավարության հետ, սակայն դուք կարողանում եք անհրաժեշտ համառություն հանդես բերել: Դուք դրական էմոցիաների կարիք ունեք, այդ իսկ պատճառով էլ զվարճալու առիթը բաց չեք թողնում: Այս առումով տեղին կլինեն մերսման կենտրոններն ու սպա-սրահները: Երեկոն հիանալի ժամանակահատված է հին ընկերոջ հետ զբոսնելու համար:

Ձկներ։ Ոչ միանշանակ օր է: Օրվա առաջին կեսին ոչ մի լավ բան ձեզ մոտ չի ստացվում, մի անհաջողությունը հաջորդում է մյուսին, և պատահական չէ, որ ձեռքերը վայր են իջնում, ու գործելու ցանկությունն էլ լիովին վերանում է: Սակայն հերիք է, որ մի քիչ սպասեք, և իրավիճակը շրջադարձորեն կփոխվի: Ողջ պատճառը, իհարկե, բարենպաստ միտումների մեջ է, որոնք աստիճանաբար թափ են հավաքում

«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց