Ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Թերզյանը:
«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,– գրել է նա:
Աղջիկը գիտակցության էր եկել մարտի 10-ին։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին 28-ամյա Դավիթ Պողոսյանը Գյումրիում դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, վերջինս մահացել է։ Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



