Արծվաբերդի ճանապարհին «Hundayi Elantra»-ն բախվել արգելապատնեշին և շրջվել. վարորդի վիճակը կայուն ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hundayi Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրայր Ե., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



