Գավառում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Հացառատ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ահարոն Բալաբեկյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍN 373 համարանիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 32-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 88 NC 988 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 31-ամյա Ռ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



