Կանադայի վարչապետի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Կամերոն Ահմեդին:
Ավելի վաղ Թրյուդոն որոշում էր կայացրել ինքնամեկուսացվել և տանից աշխատել, քանի որ Բրիտանիայից վերադառնալուց հետո նրա կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ էին ի հայտ եկել:
Աղբյուրը հայտնում է, որ Կանադայի վարչապետի մոտ ախտանշաններ չկան: Սոֆիի հիվանդությունն անցնում է թեթև բարդությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



