Հակառակորդը կրակել է Իջևանի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻջևանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իջևանի հատվածում 12-12։30–ին հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։
Մամուլի խոսնակ նշեց նաև, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. «Հայկական ուղղությամբ նրանք են կրակ բացել: Մեր պատասխան կրակոցներից հետո հակառակորդը լռեցվել է: Բնակավայրերի վրա կրակելը հակասում է մեր մարտավարությանը»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



