Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լա­վա­գույն հա­կազ­դե­ցու­թյու­նը Ար­ցա­խի սուբ­յեկ­տայ­նու­թյան վե­րա­բե­րյալ նոր դիս­կուրս­ներ ծա­վա­լե­լը կլի­նի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ադրբեջանի կողմից փորձ է արվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի իմիջը բարձրացնել, որի լավագույն տարբերակը միջազգային հանրության ձեռամբ դա իրականացնելն է, ինչը որոշ չափով ստացվում է։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանի դիտարկումն է, ով թվարկում է, այսպես կոչված, ԼՂԱՀ-ի ղեկավարի հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումները, որոնցից վերջինը Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ ունեցած հանդիպումն էր։ Նշենք, որ ավելի վաղ, այսպես կոչված, ԼՂԱՀ -ի ղեկավարի հետ հանդիպում էր ունեցել նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Հիմա մեզ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ինչու է Ադրբեջանը նման քայլերի գնում, այլ ինչպես կարող ենք չեզոքացնել կամ կանխել այդ փորձերը։ Այս առումով միջազգային հանրության կամ ԵԱՀԿ-ի կողմից, որպես այդպիսին, ճնշում բանեցնելը ռեալ չէ։ Մեր լավագույն հակազդեցությունը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ նոր դիսկուրսներ ծավալելը կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ պետք է ապահովել այդ դիսկուրսների ակտիվությունը միջազգային ասպարեզում, նաև եվրոպական գործընկերների հետ հանդիպումների ֆոնին։

Անդրադառնալով պնդումներին, թե առանց հայկական կողմի համաձայնության համանախագահող երկրների ներկայացուցիչները չեն կարող հանդիպել վերոնշյալ համայնքի ներկայացուցչի հետ՝ փորձագետը խնդիրը մի քանի տեսանկյունից դիտարկեց՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այս մասին պետք է ենթադրությունների դաշտում խոսենք։

Բաբայանը հակված է մտածել, որ եթե հայկական կողմից այդ հանդիպումները չեն ընդունվել, միևնույն ժամանակ չեն արժանացել նաև լուրջ ընդդիմության. «Այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը կազմակերպություն է, որը կարող է իր միջոցներով հանդիպում կազմակերպել իր երկրում հավատարմագրված դեսպանի հետ։ Գուցե հայկական կողմը համաձայնել է այս տարբերակին, բայց միայն այն առումով, որ այդ հանգամանքը որևէ կերպ չպետք է ազդի բանակցությունների օրակարգի վրա ու իրենց ներքին դաշտում մնա»։

Դիտարկելով ոչ թե դեսպանների, այլ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հանգամանքը՝ նա նկատեց, որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ՝ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի շրջանակներում. «Նպատակը բոլոր կողմերում տիրող տրամադրությունները հասկանալն է, որ, ըստ այդմ, զեկուցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Բայց հարցն ինչո՞ւ է այս պահին ցավոտ մեզ համար, որովհետև բացի նրանցից, այսօր կա նաև դեսպանների հանգամանքը։ Սա է պատճառը, որ այս ամենը հիմա ավելի բուռն է ընդունվում»։

Հ. Բաբայանը ներկայիս փուլի ակտիվությունն ու Ադրբեջանի նման լոբբինգը դիտարկում է հայկական կողմի հայտարարությունների համատեքստում։

«Սա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության պարզ արձագանքն է, ըստ որի՝ Արցախը բանակցային սեղան պետք է վերադառնա։ Ի տարբերություն նախորդների, նա բանակցային ռազմավարության առաջին կետ նշեց Արցախի վերադարձը։ Այս մասին նախկինում էլ էին շեշտում, բայց ռազմավարության առաջին կետը չէր։ Ադրբեջանի համար անցանկալի է Արցախի վերադարձը բանակցային սեղան, մենք էլ դեմ ենք, որ իրենց, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը որևէ կերպ մասնակցություն ունենա։ Փաստորեն, այսպիսով Ադրբեջանը փորձում է չեզոքացնել մեր փաստարկը. այսինքն, եթե Արցախը վերադառնա, թող մեր համայնքն էլ գա, եթե ոչ, ավելի լավ, մենք երկուսով կբանակցենք։ Երկու դեպքում էլ փորձում է այնպես անել, որ բանակցություններում իր պատրաստվածությունն ունենա»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հանդիպումների շուրջ հայկական կողմի արձագանքներին, մեր զրուցակիցը երկու հանգամանք առանձնացրեց. 

«Ասում են, որ դրանք որևէ կերպ չեն ազդում բանակցության վրա։ Հանրային ընկալման տեսանկյունից սա կարծես անբավարար պատասխան է. կարող է ստեղծվել տպավորություն, թե մենք ռեակտիվ պատասխանողն ենք, ու եթե այդ պատասխանողի արձագանքը թույլ է, նա մի տեսակ ստորադասվում է։ Բայց եթե մի կողմ թողնենք հանրային ընկալումները, գուցե պատասխանը չափավոր որակենք, որտեղ չկան նաև էմոցիոնալ հանգամանքներ։ 

Հանրային ընկալումների տեսանկյունից պատասխանները թույլ են, և այս առումով ԱԳՆ-ն գուցե պետք է վերանայի այդ մոտեցումը, իսկ ոչ հանրային ընկալումներից դուրս գործ ունենք չեզոք դիվանագիտական պատասխանների հետ։ Մյուս կողմից՝ եթե ենթադրենք, որ հայկական կողմի համաձայնությունը կա, ԱԳՆ-ն լավ տեղյակ է ամեն ինչից, պարզապես թաքցնում է, և մենք ուղղակի պատահական ենք իմանում այդ ամենի մասին, ապա պատասխաններն այդ ֆոնին ավելի վատն են. եթե թաքցնելու նպատակ կա, պետք է գոնե այնպես անել, որ մենք, որպես հանրություն, չլինենք ստորադասված պատասխանողի դերում, այլ խոսենք ավելի ամուր դիրքերից»։

 

Նրա խոսքով, ընդհանուր քաղաքականության ընթացքը ցույց կտա, թե «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ազդեցության բաղադրիչը ինչպիսին կլինի. «Համենայն դեպս, եթե ոչ բուն բանակցային գործընթացում, առնվազն ընկալումների առումով ներկայումս ազդում է։

Միջազգային հանրության ընկալումների մեջ մեկ-երկու դեպքը կարող է չազդել, բայց եթե հետևողական հանդիպումներ լինեն, համայնք կոչվածը այցեր կկատարի, դրա մասին գրքեր կգրվեն ու անկախ մեզնից գործոն կդառնա։ Մեր արտաքին քաղաքականության լոբբինգի հաջող աշխատանքի շնորհիվ կարող է լինել նաև հակառակը»։

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Ն. Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին։ Նա կիսում է այն կարծիքները, համաձայն որոնց՝ Բրյուսել յան այցը ներքին հարցերով էր պայմանավորված։

«Տպավորություն էր, որ հապշտապ հանդիպումների շարան է, որը պետք էր այս պահին ու արվեց։ Ըստ էության, պատճառն այն էր, որ վերջին շրջանում հանրաքվեի հետ կապված որոշակի անհանգստություններ կան եվրոպական կառույցներում, որոնք կարող են վերածվել ոչ ձեռնտու բանաձևերի։ 

Հաշվի առնելով այդ մտահոգությունները՝ Փաշինյանի կառավարության համար կարևոր է ստանալ արևմտյան, եվրոպական ինստիտուտների «օրհնանքը», որ այնպես չլինի՝ մի օր իրեն նրանք փաստի առաջ կանգնեցնեն հենց այն աշխարհից, որի իդեալներին ու արժեհամակարգին է ձգտում»,-ասաց փորձագետը։

Նա շեշտեց, որ առհասարակ եվրոպական կառույցները կտրուկ ու հապշտապ չեն խոսում, սովորաբար խոսում են դիվանագիտական տողատակերով։

«Մինչ այս արվել են տողատակային քննադատություններ, զուգահեռաբար նշվել է, որ իշխանությունների նպատակները հասկանալի են։ Ըստ էության, եվրոպական մարմինները դեմ չեն ռեֆորմներին, պարզապես շեշտում են օրենքների, Սահմանադրության, իրավունքի ոգուն ու տառին համապատասխան լինելու պահանջը։ Իշխանությունն այդ այցերի շրջանակներում հայտարարում է, թե ընդունում է այդ ոգին ու առաջնորդվում է դրանով։ 

Բայց որոշ դեպքերում այդ ամենը հակասության մեջ է մտնում մեր օրենքների, Սահմանադրության՝ հատկապես զսպումների և հակակշիռների մեխանիզմների տեսանկյունից։ Այդուհանդերձ, կարելի է ասել, մինչ այս պահը իշխանությանը հաջողվել է գոնե չթշնամանալ վերոնշյալ ուղղության հետ, և ինչ-որ ձևով մատուցել սեփական քաղաքականությունը, որովհետև դեռ կոշտ արձագանքներ այդ կողմից չունենք»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ չբացառելով ապագայում դրանց հնարավորությունը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր