Գեղարքունիքի մարզում Opel-ը կողաշրջվել է. կա 1 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 13-ին, Գեղարքունիքի մարզում այսօր՝ մարտի 13-ին ժամը՝ 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է. կա մեկ զոհ։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Վթարի հետեւանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղեւոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Զ. Գեւորգյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



