Շիրակի մարզում 3 քաղաքացուց նմուշառում է կատարվել. նրանցից 2-ը մեկուսացված են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում այս պահին 3 քաղաքացուց նմուշառում են կատարել, մինչեւ կեսօր պատասխանը հայտնի կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նա նշեց, որ նմուշառում կատարված քաղաքացիներից 2-ը Բավրայի անցակտում այժմ մեկուսացված են, նրանք բեռբնատարի վարորդներ են, իսկ երրորդ քաղաքացին հիվանդությանը բնորոշ ախտանշաններ է ունեցել եւ նմուշառում է կատարվել, սակայն նա մեկուսացված չէ այս պահին:
Մարպետը հավելեց, որ մարզում այլ դեպքեր առայժմ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



