Կորոնավիրուսով վարակված երեխան նշանադրության մասնակիցներից է․նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում:
Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին:
Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



