Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին
ՍՊՈՐՏՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին:
Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն: Ռոնալդուն մտադիր է վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև վճարել բժիշկներին և սպասարկող անձնակազմին: Անձամբ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Պորտուգալիայում և երկշաբաթյա կարանտինին մեջ է, քանի որ«Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպեսպանդեմիա:Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



