Հրդեհ Խարբերդում. Այրվել են խորդանոցն ու «Մերսեդես»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 15-ին, ժամը 23:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում. ներսում կա ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի դիմաց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 01:00-ին:
Այրվել է խորդանոցը (մոտ 10 քմ), ներսում գտնվող 0,5 քմ վառլափայտ և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



