Մեքսիկայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկացի գործարար Խոսե Կուրին, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, մահացել է մարտի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Milenio-ին:
71-ամյա գործարարի մահվան պատճառի մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում: Ենթադրաբար, նա վարակվել է ԱՄՆ այցի ընթացքում:
Ակնկալվում է, որ փորձաքննությունը կպարզի մահվան պատճառը: Լրագրող Խոակին Լոպես-Դորիգիի խոսքով՝ Կուրին վերադարձել էր ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռով: Նրա հետ էր նաեւ մեքսիկական ֆոնդային բորսայի խորհրդի ղեկավար Խայմե Սակրիստանը, ում մոտ եւս կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Ավելի վաղ Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում գրանցվել է վարակման 53 դեպք: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 28-ին:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



