Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք. Թորոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ
Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։
10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։
Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



