Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մասնավորապես՝ ըստ մեր հավաստի աղբյուրների, ադրբեջանական զինված ուժերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը և վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան ելքով 3 դեպք, ևս 1 մահվան դեպք արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերում:
Իր սովորության համաձայն, ինչպես Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարությունը նշված դեպքերի մասին պահպանում է քար լռություն: Ելնելով վերոնշյալից, բացառված չէ, որ շուտով պաշտոնական Բաքվի լրատվամիջոցներում կհանդիպենք ճանապարհաստրանսպորտային պատահարների, սողանքի, տանիքի փլման կամ էլեկտրահարության հետևանքով ադրբեջանական զինուժում արձանագրված մահվան ելքերով դեպքերի մասին հաղորդագրությունների
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



