Մահվան ելքով ավտովթարին մասնակցած վարորդը ներկայացել է ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 15-ին Երեւան-Սեւան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար էին բախվել անհայտ եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի տաղավարին:
Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի մասնակից անհայտ ավտոմեքենան «Մերսեդես Բենց 350» մակնիշի է։ Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Վարորդը գրավոր պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



