ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը: Այդ մասին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Մենք որոշում կընդունենք Աֆղանստանում հրահանգիչների եւ խորհրդականների «Վճռական աջակցություն» առաքելությունը երկարացնելու մասին եւ կքննարկենք դրան մասնակցող ուժերի մակարդակը»,- ասել Է նա:
«Բացի այդ, մենք կքննարկենք 2018 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում աֆղանական բանակի ֆինանսավորման համար միջոցներ հանգանակելու արշավի սկսելը (քանի որ Աֆղանստանը ի վիճակի չի լինի այն ինքնուրույն ֆինանսավորել)»,- նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



