Վաղը ցերեկվանից ցիկլոնը աստիճանաբար սկսում է քայքայվել. ջերմաստիճանը բարձրանալու է. Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն եւ տեղումների տեւողությունը եւ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատեւ եւ առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաեւ արեւային ժամեր։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչեւ մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



