27-ամյա վարորդը ճանապարհին թափված ավազի ու շիբինի պատճառով ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ27-ամյա վարորդը այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհին թափված ավազի ու շիբինի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան եւ գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 27-ամյա Սարո Գ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեեւելի գոտուց եւ գլխիվայր շրջվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին երկար ժամանակ թափված ավազն ու շիբինը։

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



