Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ին­չո՞ւ է Վլա­դի­միր Պու­տի­նը խու­սա­փում հան­դի­պու­մից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օրեր առաջ հայաստանյան մամուլում տեղեկատվություն հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանավորված և չկայացած հանդիպման մասին, ընդ որում՝ նշվում էր, որ 2020 թվականի մարտ-ապրիլին նախանշված հանդիպումը չեղարկվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ հանդիպումը չեղարկվել էր դեռ կորոնավիրուսային սահմանային սահմանափակումներից շաբաթներ առաջ։

Այս ընթացքում հետաքրքիր տեղեկություններ են շրջանառվում հայկական կողմի խնդրանքով նախանշված և ապա չեղարկված հանդիպման մասին: Ըստ այդ լուրերի, ակնկալված հանդիպման չեղարկվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այս անգամ միջնորդավորված է փորձել, այնուամենայնիվ, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Հատկանշական է, որ բանբերն այս դեպքում երկուստեք ուժային կառույցներով է անցել:

Թե ինչու է պլանավորված այցը չեղարկվել և հետաձգվել անժամկետ, մեր աղբյուրները չեն հաղորդում, տեղեկացնում են միայն, որ պաշտոնատար անձի միջոցով Փաշինյանը համառ ջանքերով Կրեմլից փորձել է նաև ճշգրտող տեղեկատվություն ստանալ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է այցը չեղարկվել, և, ի վերջո, եթե չեղարկել են, ապա ե՞րբ է ռուսական կողմը նախատեսում ՊուտինՓաշինյան ֆորմատով հանդիպում:

Ըստ տեղեկությունների, իրատեսական ժամկետներ Կրեմլում, սակայն, չեն նշել՝ «գուցե ուշ կայանա, կամ՝ շատ ավելի ուշ», միևնույն ժամանակ ակնարկելով, որ եթե մեծ է ցանկությունը, ապա Փաշինյանը Պուտինին հանդիպել կարող է փորձել Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակներում: Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ երեկ Ռուսաստանը դեռևս որոշում չուներ այդ միջոցառումների չեղարկման հետ կապված: 

Այս իրավիճակը, սակայն, փաստացի նորություն չէ: 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա է որոշակի անվստահության մթնոլորտ, չնայած դիվանագիտական «ջերմ» ձևակերպումներին: Մասնավորաբար, նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց նաև նախորդ տարի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի նախօրեին: Հիշեցնենք՝ 2019-ի մայիսի 17-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված է ինչպես մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ հունիսին: Ավելին, ԵԱՏՄ խորհրդի նիստի շրջանակներում՝ Նուրսուլթանում, Փաշինյանի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման մասին դեռ մեկ ամիս առաջ նաև ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն էր հայտնել http://council.gov.ru/events/news/104031/ (տեսանյութ 1:40-1:50): Ըստ երևույթին, այն ժամանակ էլ Վլադիմիր Պուտինը չէր ցանկացել իր օրակարգում Նիկոլ Փաշինյանին ժամանակ հատկացնել: Հայկական պատվիրակությունը հետագայում մանևրելով փորձեց իրավիճակը շտկել: «Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Բարեբախտաբար, հոկտեմբերին՝ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց երկու հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն երկուսն էլ ոտքի վրա՝ առանց նախնական պայմանավորվածության, ինչպես լուսաբանվեց մամուլում՝ կրկնակի ճանապարհելու շնորհիվ։

Դրվագները ԶԼՄ-ներում նկարագրվում էին այսպես. արարողակարգի պատասխանատուները Դվին հյուրանոց էին բերել և տեղադրել ՀՀ և ՌԴ դրոշները, այնուհետ հյուրանոցում Պուտինը, իսկ հետո Փաշինյանը դուրս էին եկել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ճանապարհելու, և այդ ժամանակ Փաշինյանը, օգտվելով առիթից, ցածրաձայն դիմել էր ՌԴ նախագահին մի քանի բառ փոխանակելու խնդրանքով (առանձին հանդիպում նախատեսված չէր):

Մամուլը գրեց, որ այդ ակնթարթային հանդիպմանը բացառապես խոսվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա գործի մասին, Պուտինը այդտեղ հայտնել է, որ հանդիպելու է երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին, Փաշինյանը փորձել է կանխել, ինչը չի հաջողվել։ Հետո, երբ դուրս են եկել հյուրանոցից, Փաշինյանն առաջարկել է ճեմելով գնալ իրենց տուն՝ կառավարական ամառանոց՝ ընդգծելով, որ «Դվին» հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ է հեռու։ 

Պատասխանատուներն այդ պահին դիրքավորվել են երեք տեսախցիկով՝ մտերմիկ զբոսանքը նկարելու, երկու պետությունների ջերմ հարաբերությունները առավել ընդգծելու նկատառումով, սակայն Պուտինը կտրուկ մերժել է հյուրընկալվել Փաշինյանի տանը, որից հետո ուղևորվել է ՌԴ դեսպանատուն, որտեղ էլ, ի դեպ, կայացել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ հանդիպումը: Լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ տեղեկանալով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է օդանավակայան՝ հանդիպման տպավորությունը չեզոքացնելու համար։

Չնայած Փաշինյանի համառ ջանքերին, ՌԴ նախագահը բազմաթիվ դրվագներով հրապարակայնորեն ցույց է տալիս իր դիստանցիան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հնարավոր է ինչ-որ բան հասկացնելու նպատակով: Թե ինչ, դժվար է ասել, գուցե ժամանակի ընթացքում առավել հստակություն մտցվի նման հարաբերությունների առումով:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան