ԱՄՆ-ում կորոնավիրուսից 34-ամյա հայ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում կորոնավիրուսից 34-ամյա հայ է մահացել, հաղորդում է Asbarez-ը:
34-ամյա Ջեֆրի Ղազարյանը դարձել է Լոս Անջելեսում երկրորդ մարդը, որը մահացել է կորոնավիրուսից:
Մահացածի ընտանիքը TMZ-ին հայտնել է, որ Ջեֆրին մարտի 2-ին մեկնել է Օռլանդո՝ մասնակցելու համաժողովի, որից հետո մնացել է այնտեղ, որպեսզի ընկերների հետ Դիսնեյլենդ այցելի:
Մարտի 7-ին նրա մոտ հազ է սկսվել: Հաջորդ օրը հազի հետ արյուն է եկել, և տղամարդը դիմել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել: Մարտի 14-ին նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն մարտի 19-ի առավոտյան հաղորդվել է, որ Ղազարյանը մահացել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



